ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․
- մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,
- Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,
- Ծառայության գլխամասային գրասենյակում,
- ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»