Հասարակություն

Վաճառում էր կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ

Վաճառում էր կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ:

Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի պահեստում:

Առևտուրը կազմակերպող 43-ամյա վանաձորցին հայտնեց, որ օղիները կեղծ են, իսկ առանց դրոշմանիշի ծխախոտը ձեռք է բերել տարբեր անձանցից:
Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի ապրանքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական