Հասարակություն

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։

Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։

Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և ուղեանցների երկաթբետոնե հեծանների արտադրություն։ Երկու տեղամասերում արդեն իսկ արտադրությունը սկսվել է, իսկ մեկ տեղամասում կատարվում են արտադրության նախապատրաստական աշխատանքները։ Արտադրական պրոցեսը և արտադրանքի որակը վերահսկվում են տեխնիկական հսկողի կողմից և համապատասխան ստուգափորձերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական