Հասարակություն

Պլանավորել ենք առաջիկայում կիբերանվտանգության ինքնավար մարմին ստեղծել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պլանավորել ենք առաջիկայում կիբերանվտանգության ինքնավար մարմին ստեղծել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հակերային հարձակումների ընթացքում անձնական տվյալների հնարավոր արտահոսքերը խնդիր են։ Իսկ այս թվային դարում թվային գրագիտության խնդիր կա։ Այդ խնդիրը ես ինձ վրա եմ զգացել, երբ ավտոբուսից օգտվում էի և բանկային քարտով վճարում անում, քարտիս տվյալները տեսանյութումս ամբողջական երևում էին»,- ասել է Փաշինյանը՝ կառավարության նիստին անդրադառնալով «Ես եմ» համակարգին։

Նրա խոսքով՝ թվային հիգիենայի պարզ կանոններ կան, որոնց եթե լուրջ չվերաբերել, ինչ-որ պահի թվային ինքնությունն այլ մարդկանց համար կդառնա հասանելի. «Այդ ռիսկերը միշտ կան. դա է պատճառը, որ թվայնացման մեր ռազմավարություններում հենասյուներից մեկը կիբերանվտանգությունն է։ Պլանավորել ենք առաջիկայում այդպիսի ինքնավար մարմին ստեղծել, որն այդ հարցերով կզբաղվի»,-ասաց վարչապետը և ընդգծեց՝ ռիսկի ընկալումը շատ նուրբ է և կարևոր, բայց պետք է հասկանալ, որ աշխարհում առանց ռիսկի ոչինչ չկա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական