Հասարակություն

Ջրվեժում «Համահայկական խաղերի» ավան կկառուցվի

Ջրվեժում «Համահայկական խաղերի» ավան կկառուցվի

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Համահայկական խաղերի» մարզավանի կառուցման որոշումը։

Ըստ նախագծի՝ այն կկառուցվի Ջրվեժում, մոտ 21 մլրդ դրամ արժողությամբ։ ՀՀ կառավարությունը կառուցապատման իրավունքով տարածք կտրամադրի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին։ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել Հայաստան-Սփյուռք բազմաբովանդակ ծրագրերի իրագործումը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացրած ներդրումային ծրագրի անխափան իրականացումը, ինչպես նաև, ավանի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում, կստեղծվի շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև կտնկվի շուրջ 20․000 ծառ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական