Օգոստոսի 15-ի առավոտյան` ժամը 6-ին մոտ, Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահող երկու աշխատակից դուրս էին եկել շրջիկ ծառայության, երբ լսվեց ապակու կոտրվելու ձայն և միացավ հակաառևանգման համակարգի ազդանշանը: Ոստիկանները շտապեցին ձայնի ուղղությամբ:
Կոտրված էր Ստեփանավանի Սուրբ-Նշանի փողոցում գործող վարկային կազմակերպության մասնաճյուղի դռան ապակին, ներսում էլ մարդ կար:
Ստեփանավանի բնակիչ 27-ամյա երիտասարդը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նա խոստովանեց, որ վարկային կազմակերպության մասնաճյուղի դուռը կոտրել էր՝ գողության նպատակով:
Խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեցին դուր ու պտուտակահան, հարթաշուրթ, ձեռնոց, մուրճ և այլ իրեր:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օգոստոսի 17-ին դատարանը բավարարեց երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, և նա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: