Հասարակություն

Գալստանյանի կալանքը ևս երեք ամսով երկարացվեց

Գալստանյանի կալանքը ևս երեք ամսով երկարացվեց

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց․ որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ ընթանում է Գալստանյանի դատավարությունը։

«Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի դատարանը որոշեց մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, երկարաձգել երեք ամսով»,– հայտարարեց դատավորը՝ ներկայացնելով որոշումը։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում։

Բագրատ Գալստանյանը շնորհակալություն հայտնեց այդ որոշման համար․ «Այնքան լավ եմ զգում ինձ, չափազանց լավ եմ զգում ինձ, որ այլ որոշում չկայացրիք, որովհետև դա մահ կլիներ ինձ»։

Նա նշեց, որ կալանքի տակ իրեն կատարյալ ազատ է զգում․ «Լիդիյա Մանթաշյանի կալանքը երկարացնելուց հետո ես գետնի տակ կմտնեի, ամոթ ինձ, եթե ես դուրս գայի ավելի շուտ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական