Հասարակություն

9.6 մլրդ դրամ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարության որոշմամբ 9.6 մլրդ դրամ կհատկացվի հանրապետության ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, վերակառուցման, կառուցման, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման, ավարտված շինարարական աշխատանքների (5%) և տեխնիկական և հեղինակային հսկողության մատուցված ծառայությունների, ինչպես նաև ներքոնշյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների վճարման համար:

Նախատեսված հիմնանորոգվող, վերակառուցվող, կառուցվող և միջին նորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 115.35 կմ, որից՝ հիմնանորոգվող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 0.9 կմ, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 11.5 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 42 կմ, իսկ ճանապարհների միջին նորոգման ընդհանուր երկարությունը՝ 60.95 կմ:

Տրանսպորտային օբյեկտներից՝ 1 հատ վերակառուցվող հենապատ։