Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. նա դարձավ 74 տարեկան։

Այս կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցցանցի էջում գրառում է արված.

«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով:

Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական