Հասարակություն

Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգվեց. որոշումը կայացրել է գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօրվա դատական նիստում։

Ավելի վաղ դատարանը երկարաձգել էր նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու ևս 4 մեղադրյալների կալանքի ժամկետը։

«Այս պայքարը հայրենիքի համար է, արժանապատվության համար է, մեր հողի համար է։ Բոլորդ պատասխան եք տալու»,- ասել է Սարգսյանը։ Անդրադառնալով ոչ իրավաչափ վարքագծի հետ կապված դիտարկմանը, նա նշել է. «Ես 47 տարեկան մարդ եմ, երբեք ոչ իրավաչափ վարքագիծ չեմ ցուցաբերել։ Գոնե շնորհակալություն առաջին ատյանի դատարանին, որ փախուստը հանել է, որովհետև ես պատերազմի ժամանակ թուրքերից չեմ փախել, սրանցից չեմ փախչի ու չեմ փախչի»։