Հասարակություն

ԲՏԱ նախարարն ընդունել է Supermicro տեխնոլոգիական ընկերության փոխնախագահին

ԲՏԱ նախարարն ընդունել է Supermicro տեխնոլոգիական ընկերության փոխնախագահին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Supermicro տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

Supermicro-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։ Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

«Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը»,- գրել է նախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական