Հասարակություն

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ACT-ի քոլեջի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Փարաքար համայնքում մասնակցել է «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, քոլեջի կառավարման խորհրդի պատվավոր անդամ Նարեկ Մկրտչյանը, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Հայ օգնության ֆոնդի տնօրեն Բագրատ Սարգսյանը:

Քոլեջը պետական լիցենզավորված ուսումնական հաստատություն է, որը տրամադրում է համապարփակ կրթություն թվային արվեստի, ճարտարագիտության և արտադրության, ինչպես նաև համակարգչային գիտության ոլորտներում։ Քոլեջի առաքելությունն է պատրաստել ուսանողներին բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործական ոլորտներում հաջողակ կարիերայի համար։

Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը նպատակ ունի խթանել նորարարությունը, ստեղծարարությունը և համագործակցությունը ուսանողների շրջանում՝ առաջարկելով ծրագրեր տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում։ Այն հարթակ է տրամադրում տաղանդավոր երիտասարդներին՝ զարգացնելու իրենց հմտությունները և հաջողությամբ առաջադիմելու մշտապես փոփոխվող միջավայրում։