ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի դեմ, հաղորդում է Reuters-ը։
Վաշինգտոնի որոշմամբ՝ պատժամիջոցների ենթարկվել են Ֆրանսիացի Նիկոլաս Յան Գիլյուն, ֆիջիացի Նազհատ Շամիմ Խանը, սենեգալցի Մամե Մանդիայե Նիանգը և կանադացի Քիմբերլի Պրոստը։
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Միջազգային քրեական դատարանի դատավորները որոշում էին կայացրել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, երկրի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիին՝ Գազայի հակամարտության ընթացքում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների ենթադրյալ կատարումների հիմքով։