«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»։