«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ «Նոյեմբերյան» ԳԲԿ-ն սնող DN 100 տրամագծով կողմնատար-գազատարի 1.05 կմ-ում հայտնաբերված վնասված խողովակների փոխարինման, վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների, Լոռու մարզի Շնող, Թեղուտ բնակավայրերի գազասպառողների, «Գազարդի» ՍՊԸ-ի, «Զևս» ՍՊԸ-ի, «Կայծոն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի, «Լևոն 2» ՍՊԸ-ի, «Հովսեփ-Նարեկ» ՍՊԸ-ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, «Զեոլիտ Պրո» ՓԲԸ-ի, «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի, «Արարատ Գիշյան» ԱՁ-ի, «Գրետա Բարսեղյան» ԱՁ-ի, «Ռիմա Վարդումյան» ԱՁ-ի, «Նաիրա Ալեքսանյան» ԱՁ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, սեփականատեր Արփինե Գիշյանի, սեփականատեր Էդիկ Հարությունյանի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։