Սլովակիան կրկին նավթ է ստանում «Դրուժբա» խողովակաշարով՝ ուկրաինական բանակի կողմից հրետակոծության հետևանքով առաջացած մղման հետ կապված խնդիրներից հետո։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը: Գերատեսչությունը մանրամասներ չի հայտնել։
Նույն երեկոյան Հունգարիան նույնպես հայտարարել է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերսկսման մասին։ Երկրի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի առաջին փոխնախարար Պավել Սորոկինին և հույս հայտնել, որ Ուկրաինան զերծ կմնա խողովակաշարի վրա հետագա հարձակումներից։ «Սա մեր պատերազմը չէ», - ընդգծել է Սիյարտոն։