Երբ դատավորը ճշտում էր մեղադրյալների ինքնությունը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին դիմեց ավազանի անունով՝ Վազգեն Գալստանյան։ Վերջինս արձագանքեց.
«Վազգեն Գալստանյանը 1995թ. մահացել է։ Ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկը, հորդորն ու խնդրանքն է՝ դիմելուց չդիմել «Վազգեն Գալստանյան»»,- ասաց նա՝ հավելելով, որ 1995թ., ձեռնադրվելով հոգևորական, վերցրել է Բագրատ անունը. «Այն ժամանակ՝ Բագրատ աբեղա, դրանից հետո՝ 22 տարի, ես Բագրատ արքեպիսկոպոսն եմ»։
Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան շարժման» մասնակիցների գործով դատավարությունը։