Հասարակություն

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է 2020 թվականից հետախուզվողը

Օգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։