2025թ․Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է։ Եթե 2024 թվականին ծնվել է 15․616 երեխա, ապա այս տարի այդ թիվը հասել է 14․609-ի՝ նվազելով 6.4 %-ով։
2025թ. առաջին կիսամյակում նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 108.6 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 109.9-ի համեմատ:
Միաժամանակ նվազել է մահերի թիվը՝ այս տարի մահացել է 13.012 մարդ, նախորդ տարի՝ 13.070։