ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։
«Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը` միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ։