Հասարակություն

Դեմիրճյան փողոցում կայանված Mercedes-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին ատրճանակ

Օգոստոսի 18-ին առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, Mercedes մակնիշի ավտոմեքենայում դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ  տեղեկությունը հավաստի է։ Mercedes-ում՝ վարորդի  նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն ավտոմեքենայի մեջ ինքնասպանություն է գործել։