Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 176, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 43, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 74 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 14 մարդ: