2025թ․ առաջին կիսամյակում Հայաստանում ամենաշատը մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից. 6768 մարդ այդ պատճառով է մահացել. Radar Armenia-ն տեղեկացավ պաշտոնական փաստաթղթերից։
Մահվան պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են՝ 2484, ապա՝ շնչառական օրգանների հիվանդությունները՝ 1392, մարսողական օրգանների հիվանդությունները՝ 637, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից՝ 436, ախտահարիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 156, COVID-19-ից՝ 2, այլ հիվանդություններից՝ 858 մարդ:
Հունվար-հունիսին հղիության ընթացքում, ծննդաբերական և հետծննդյան ժամանակահատվածի բարդություններից մայրական մահացության դեպքեր չեն գրանցվել, մինչդեռ 2024 թվականին նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 5 դեպք, մայրական մահացության գործակիցը կազմել էր 34,2 միավոր՝ 100.000 կենդանի ծնվածի հաշվով:
Նշենք, որ 2025թ. առաջին կիսամյակում մահացել է 13.012 մարդ