Հասարակություն

Տնից գողացել էին 80 հազար դրամ և ոսկյա շղթա

Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել են Երևանի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 33 տարեկան:

Օգոստոսի 12-ին Արարատի մարզի քրեական ոստիկանները նրանց հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են վարույթն իրականացնող մարմին։ Նրանցից մեկը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։