Հասարակություն

Հրապարակվել է երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է ՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքատեսակների ՀՀ ՊԵԿ ներկայացված ցանկերը։

Ցանկում ներառված են 186 ռազմական և 340 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակներ: