Գիշերը աշխատող կանայք ավելի հակված են դաշտանային ցիկլի խանգարումների և հորմոնալ համակարգի խանգարումների: Այս եզրակացությանն են հանգել Միչիգանի համալսարանի գիտնականները:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում կայացած Էնդոկրինոլոգիական ընկերության ENDO 2025 հանդիպման ժամանակ:
Գիտափորձը ցույց է տվել, որ գիշերվա ժամերին չքնելն ու աշխատելը բերում է ձվարանների ֆունկցիայի խախտման, ինչն իր հերթին վերարտադրողականության հետ է խնդիրներ առաջացնում։
«Գիշերային լույսը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի ներքին ժամացույցի վրա։ Ոմանց մոտ դա անմիջապես հանգեցնում է հորմոնալ խանգարումների, մինչդեռ մյուսների մոտ՝ ոչ։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում բոլորը ռիսկի են ենթարկվում՝ ձվարանների դիսֆունկցիա և հղիության բարդություններ, այդ թվում՝ դժվար ծննդաբերություն», - ասել է Միչիգանի համալսարանի գիտաշխատող Ալեքսանդրա Յաուն։
Գիտնականների խոսքով՝ նոր տվյալները կօգնեն բժիշկներին զգուշացնել հիվանդներին գիշերային հերթափոխով աշխատելու ռիսկերի մասին, իսկ գործատուները կարող են մշակել ավելի մեղմ աշխատանքային գրաֆիկներ։