Հասարակություն

Հրդեհ՝ Մայիսյան գյուղի տներից մեկում

Օգոստոսի 16-ին, ժամը 23։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը 00:24-ին, մարվել՝ 00:39-ին: Այրվել են հյուրասենյակն ու նախասրահը՝ գույքով (մոտ 50 քմ):