Այսօր՝ օգոստոսի 17-ին, նշվում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը։
Տոնի օրը Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։
Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում: