«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Էրին փոթորիկը Ատլանտյան օվկիանոսում։
Ցիկլոնի կենտրոնում ճնշումը նվազել է մինչև 915 հՊա։ Սա մինչև օգոստոսի 16-ը ձևավորված ամենահզոր արևադարձային ցիկլոնն է 1980-ից ի վեր։
Ռեկորդը մնում է Ալեն փոթորիկին՝ 899 հՊա։
Էրինի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է մինչև 257 կմ/ժ (72 մ/վ)։
Որքան ցածր է ճնշումը կենտրոնում, այնքան ուժեղ է ցիկլոնը»։