Հասարակություն

«Բուսաբանական այգու» մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պաշտպանիչ բետոնե պատնեշներին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս՝ ժողովրդին ավելի հայտնի «Բուսաբանական այգու» դիմացի կամրջի վրա, բախվել է բետոնե պաշտպանիչ պատնեշին, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: