Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։ Այն ընթանում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ:
Միքայել Սրբազանի պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է, որ դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը:
Դատարանում են գտնվում նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ։ Նրանց թվում է նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Նարեկ եպիսկոպոս Ավագյանը:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։
