Հասարակություն

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՊՆ մամուլի խոսնակ

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան ԶԼՄ հարցումների մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան հարցումներին թե՛ բանավոր, թե՛ գրավոր տվել է սպառիչ պատասխաններ՝ հերքելով այդ և նմանօրինակ կեղծ լուրերը:

Հորդորում ենք ՀՀ ԶԼՄ գործընկերներին զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ տեղեկատվական գրոհներին մասնակից դառնալուց»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական