«Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք) արտադրված «Պանիր չանախ» արտադրատեսակն անվտանգ է. այդ փաստն արձանագրվել է լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացնելու մասին: