Հասարակություն

Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ հարցեր

Ղրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին:

Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը:

Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հանդիպում են ունեցել նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։