Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի (Կոտայքի մարզ, Աբովյանի խճուղի) արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը:
Լաբորատոր փորձաքնությունների արդյունքում «Նրբաբլիթ տավարի մսով» և «Պելմենի դասական» արտադրատեսակներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, դրանք անվտանգ են: