Հասարակություն

ԿԿՀ-ն եզրակացություն է հրապարակել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստի ժամանակ քննության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության հարցը՝ կապված ֆեյսբուքում իր կողմից արված հետևյալ գրառման հետ. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» և եզրակացություն է հրապարակել։

Հանձնաժողովը եզրակացրել, որ առկա է վարքագծի կանոնի խախտում. «Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները և հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ՝ եզրակացնում է,

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության մասին:
  2. Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: