«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։
Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։
Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված է նաև հիմնանորոգել 2 տրանսպորտային օբյեկտ (Սևանի տրանսպորտային հանգույցը, որի հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի, և ևս 1 կամուրջ՝ Մ-10 միջպետական ճանապարհին)։