«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի ափամերձ տարածքի, «Կայարան» թաղամասի, «Սևան ռեզորթ» հանգստյան գոտու, «Արևիկ» հանգստյան գոտու, «Վան» հանգստյան գոտու, «Արթ-Բիլդ» ՍՊԸ-ի, «Միք-Ման» ՍՊԸ-ի, սեփականատեր Ղուկաս Խաչատրյանի, սեփականատեր Նինա Վարդանովայի, սեփականատեր Արսեն Բաբայանի, սեփականատեր Վահե Պետրոսյանի, սեփականատեր Հուսիկ Սեդրակյանի, սեփականատեր Լուսինե Կասարջյանի գազամատակարարումը։