Հասարակություն

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան

Օգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն  արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։