Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն օտարերկրյա արարողակարգային միջոցառումների համար 40 մլն դրամ կստանա

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվել է որոշում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա արարողակարգային միջոցառումները կազմակերպելու համար ՀՀ պետական բյուջեից կստանա 40 մլն դրամ։ 

Ըստ կառավարության որոշման՝ այն վերաբերում է ՀՀ կառավարական պատվիրակության օտարերկրյա պետություններ այցերի շրջանակում գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերին։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: