Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանում՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունն իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից:
Արդյունքում, իրականացվել են հավելյալ ուսումնասիրություններ:
Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ չհաշվարկված ժամանակահատվածներն ավելացվել են քաղաքացու աշխատանքային ստաժում, որի հիման վրա կատարվել է կենսաթոշակի վերահաշվարկ՝ նրան վճարելով նաև պակաս վճարված գումարը: