Հասարակություն

Փրկարար ծառայությունը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

Օգոստոսի 14-ին, ժամը 17։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: