Հասարակություն

Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը

Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։

Նոր կարգավորումները նախատեսում են՝

  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր,
  • 14 անշարժ և 2 շարժական դիտակայան Հայաստանի տարբեր բնակավայրերում,
  • Քիմիական և ռեֆերենս լաբորատորիաների արդիականացում,
  • Օդի աղտոտվածության մոդելավորման և կանխատեսման գործիքակազմ,
  • Վնասակար նյութերի սահմանային և նպատակային արժեքների, սահմանային արժեքների թույլատրելի գերազանցումների ցուցանիշների հստակ սահմանում՝ կարևորելով մարդու առողջության վրա վնասակար նյութերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցությունները։

Այս քայլը կնպաստի մթնոլորտային օդի պահպանման պետական քաղաքականության արդիականացմանը և հանրային առողջության բարձր մակարդակի ապահովմանը։