Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-16-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 15-ին և 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-16-ի երեկոյան և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։