Հասարակություն

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կստեղծվի նոր անտառային գոտի․ նախարար

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կստեղծվի նոր անտառային գոտի․ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը, որով Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող երկու հողամասեր՝ 1,72 հա և 1,687 հա մակերեսներով, ամրացվում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառ հիմնելու նպատակով։

Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում՝ հակակոռուպցիոն դատարանի վճիռների հիման վրա վերականգնվել է հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Դրանք կօգտագործվեն Հայաստանի անտառածածկի ավելացման ազգային ծրագրի շրջանակում, որի նպատակն է մինչև 2030 թվականը անտառածածկը հասցնել երկրի տարածքի 12,9%-ը։

Այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ և ուղղված է կենսաբազմազանության պահպանմանը, օդի որակի բարելավմանը և կայուն զարգացման նպատակների իրագործմանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական