ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Քվինը, ընդգծելով հայ-ամերիկյան խորացող տնտեսական կապերը, այցելեց «Սպայկա» ՍՊԸ, որտեղ նրան ընդունեց Հայաստանի այս առաջատար ագրոարդյունաբերական ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը։ Ընկերության ներկայացուցիչները մայիսին դեսպան Քվինի հետ մասնակցել էին SelectUSA ներդրումային համաժողովին՝ բացահայտելու երկկողմ առևտրի և ներդրումների ասպարեզում համագործակցության խթանման նոր հեռանկարներ։