ՀՖՖ-ից հայտնում են.
«Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը»։
Հիշեցնենք՝ ՀՖՖ-ից հայտնել էին նաև, որ վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս, և Tickets.ffa.am կայքում կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր: