Հասարակություն

Հերացու փողոցում 2 մեքենա իրար են բախվել. հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 13-ին, ժամը 16։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։40-ին, մարվել՝ 16։43-ին։ Մասամբ այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։