Հասարակություն

Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադյան) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։