Հասարակություն

Նոր նշանակումներ՝ քննչակամ կոմիտեում

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ,
2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2016-2021թթ. - ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ

Կրթություն

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2007-2009թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։